▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էրեբունու կադաստրի նախկին պետը մեղադրվում է կեղծ վկայականներ տալու և զինամթերք ձեռք բերելու մեջ

ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Էրեբունու տարածքային ստորաբաժանման նախկին ղեկավար Սարգիս Կարապետյանը մեղադրվում է կեղծ վկայականներ տրամադրելու և ապօրինի զինամթերք   ձեռք բերելու համար:

Tert.am-ը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ օգոստոսի 7-ին գործն ուղարկվել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան և մակագրվել դատավոր Աննա Դանիբեկյանին:

Սարգիս Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1999-ից  2008 թվականը և 2008-ից 2010 թվականը զբաղեցնելով ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Էրեբունու տարածքային ստորաբաժանման ղեկավար-անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնը, հանդիսանալով պետական մարմնում մշտապես կազմակերպական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, պաշտոնական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և ծառայողական պարտականությունները չկատարելով, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, քաղաքացիներին տրամադրել է անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման կեղծ վկայականներ: 

Գործողությունն  անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, այն է՝ դրանցով սահմանված առանձնապես խոշոր չափերով գույքերը վաճառելու և բանկերում գրավադրելու արդյունքում առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս է պատճառվել անձանց և կազմակերպություններին:

Բացի այդ, քննությամբ չպարզված հանգամանքներում և ժամանակահատվածում, ապօրինի կերպով ձեռք է բերել և իր բնակարանում ապօրինի պահել է գործարանային արտադրության, կրակելու համար պիտանի ռազմամթերք հանդիսացող  46 փամփուշտ:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее