▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էրեբունու դեպքերով նախկին ոստիկանապետի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանը հարցաքննվել է

armtimes.com-ը գրում է. Էրեբունիում ապրիլի 22-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների գործով շրջանառվում է նաեւ ՀՀ ոստիկանապետի անվտանգության պետ Արշակ Հակոբյանի անունը:

Համաժողովրդական շարժման ընթացքում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ նախօերին ՀՀ ոստիկանությունը հայտարարություն էր տարածել՝ որտեղ նշել էր, որ մի շարք անձանց ինքնություննները պարզվել են նրանք ներկայացվել են նախաքննական մարմնին:

ՀՀ ոստիկանությունից այսօր ճշտեցինք, թե արդյոք Արշակ Հակոբյանը բերվածների թվում է՝ թե ոչ: Ոստիկանության տրամադրված տեղեկատվության հիման վրա Արշակ Հակոբյանը կանչվել է նախաքննական մարմին եւ հարցաքննվել:

Նշենք, որ Արշակ Հակոբյանի եղբայրն էլ անցնում է Էրեբունիում անչափահասին մահակով ծեծելու դեպքով. նա այդ գործով կասկածյալ է:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее