▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էրեբունի վարչական շրջանում հարկավոր է ակտիվացնել ներդրումային ծրագրերի իրականացումը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևանի վարչական շրջանների ղեկավարների տարեկան հաշվետվությունների ներկայացման շրջանակում այսօր հանդիպել եմ Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմի հետ: Վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանը ներկայացրել է 2017թ. կատարված աշխատանքների հաշվետվությունը, այնուհետ նաև 2018թ. նախատեսված ծրագրերը: 

Էրեբունի վարչական շրջանում հարկավոր է ակտիվացնել զբոսաշրջության ու արտադրական ներուժի զարգացմանն ուղղված ներդրումային ծրագրերի իրականացումը:

Պահանջս է աշխատակազմից լինել ակտիվ, նախաձեռնող, սրտացավ՝ առաջարկելով այնպիսի ծրագրեր, որոնք առավել գրավիչ ու հարմարավետ կդարձնեն Էրեբունի վարչական շրջանի միջավայրը ինչպես բնակիչների, այնպես էլ քաղաքի հյուրերի համար»:
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее