▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Էրեբունի» բժշկական կենտրոնը JCI հավատարմագիր է ստացել

«Էրեբունի» բժշկական կենտրոնը JCI հավատարմագիր է ստացել

Joint Commission International-ը առողջապահության հավատարմագրման ոլորտի համաշխարհային առաջատարն է։

Այս կառույցը նպաստում է առողջապահության որակի և անվտանգության բարելավմանը։

Աշխարհի ավելի քան 90 երկրում մատուցում բարձրարժեք, ծախսարդյունավետ ծառայություններ որակի բարելավման յուրաքանչյուր փուլում։

Սա միջազգային հավատարմագրման ոսկե ստանդարտ է։ Աշխարհում առաջատար կլինիկաների հետ նույն հարթակի վրա կանգնելու համար բավարար չէ լավագույն մասնագետներ, նորագույն սարքավորումներ ունենալը։

Գործի կազմակերպման համար անհրաժեշտ է ներդնել և մշտապես կիրառել միջազգային որակի կառավարման հատուկ պրոտոկոլներ։

Դեռևս մեկ տարի առաջ «Էրեբունի» բժշկական կենտրոնը ստացավ որակի կառավարման համակարգի ISO 9001 ստանդարտ, որը JCI հավատարմագրման առաջին լուրջ և պատասխանատու քայլն էր։ Այս ընթացքում իրականացվեցին լայնածավալ աշխատանքներ։

Որակի ներդրման և կառավարման համար ներգրավվեցին բժշկական կենտրոնի բոլոր օղակները` Հիվանդի անվտանգության ապահովում, իրավունքների պաշտպանություն, անձնական տվյալների պաշտպանություն, բժշկական անձնակազմի հետ անխոչընդոտ հաղորդակցում, բժշկական խորհրդատվությունների, հետազոտությունների, հոսպիտալացման, ինչպես նաև դուրսգրման հստակ չափանիշների և ընթացակարգերի, կլինիկական ուղեցույցների ներդրում, դեղերի կառավարման համակարգերի ստեղծում, ինֆեկցիաների կանխարգելման և վերահսկման մեխանիզմների մշակում, տարածքների և սարքավորումների կառավարում, ֆիզիկական միջավայրի հակահրդեհային համակարգերի համալրում, Ճառագայթային անվտանգության ծառայությունների արդիականացում, կենցաղային էլեկտրական սարքավորում վերահսկում, արտակարգ իրավիճակների պլանավորում, ռիսկերի կառավարում, որակի բարելավում։

Չնայած շատ խիստ էին հավատարմագրման այս պահանջները միտված որակի, անվտանգության, կառավարման, ինչպես նաև կլինիկայի միջազգային բարձր մակարդակի ապահովման, այնուամենայնիվ «Էրեբունի» բժշկական կենտրոնի անձնակազմը միահամուռ ջանքերով տքնաջան աշխատանքի շնորհիվ կարողացավ պատվով անցնել հավատարմագրման այս ճանապարհը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее