▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում վթարի է ենթարկվել Քուվեյթում ՀՀ դեսպան Մանվել Բադեյանը

 

 

 

 

 

 

 

 

Պարզվել է Երեւանի Խանջյան եւ Ագաթանգեղոս փողոցների խաչմերուկում՝ Խանջյանի թունելի սկզբնամասում հունվարի 23-ին տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների եւ վարորդների ինքնությունը. նրանցից մեկը Քուվեյթի պետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանն Մանվել Բադեյանն է:

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, պարզվել է, որ Lexus-ը վարել է 23-ամյա Դավիթ Բադեյանը, իսկ Hyundai-ը վարել է 27-ամյա Տիգրան Ս.-ն։ Վթարի հետեւանքով հիվանդանոց են տեղափոխվել վարորդներից Տիգրան Ս.-ն եւ Lexus-ի ուղեւոր 61-ամյա Մանվել Բադեյանը։

Աղբյուրի տեղեկություններով՝ նա Քուվեյթի պետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանն է, Lexus-ի վարորդ Դ. Բադեյանը «Եվրոստան Ույուտ» ՍՊԸ-ի փոխտնօրենն է:

ԱԳՆ-ից էլ հայտնեցին, որ Մանվել Բադեյանը լուրջ վնասվածքներ չի ստացել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее