
Shamshyan.com-ը գրում է. Քիչ առաջ 50-60 տարեկան տղամարդը Երևանում՝ Խանջյան փողոցի վրա գտնվող Jose ակումբի մոտ, բարձրացել է վերամբարձ կռունկի վրա և սպառնում է, որ ինքնասպան կլինի՝ իրեն ցած նետելով։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված վայր են ժամանել մեծ թվով ոստիկաններ ու փրկարարներ։ Տղամարդու հետ բանակցություններ են վարում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության պետ, գեներալ-մայոր Ներսես Նազարյանը, ոստիկանության Կենտրոնական բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը։ Օպերատիվորեն ժամանել է նաև 1-03 շտապօգնության բժիշկների խումբը։
Դեպքի վայրում մի կին կա, ով ներկայացավ այդ տղամարդու ազգական և ասում էր, որ տղամարդը պահանջում է 3 մլն դրամ՝ ինչ-որ պարտքեր մարելու համար։
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում


