Shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ դեկտեմբերի 19-ին, ժամը 07։10-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի բնակչուհի՝ 41-ամյա Սուսաննա Խ.-ն։ Վերջինս ոստիկանությանը հայտնել է, որ գիշերը, ժամը 00։10-ի սահմաններում ավտոմեքենայի սրահում իրեն անծանոթ վարորդը բռնություն գործադրելով՝ հափշտակել է իր պայուսակը, այնուհետև իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել։
Արաբկիրի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Սուսաննա Խ.-ն Լենինգրադյան փողոցից է նստել ավտոմեքենա, հավանաբար, տաքսի, և ցանկացել է ուղևորվել դեպի Տիգրան Մեծի պողոտա։ Սակայն վարորդը ավտոմեքենան մեծ արագությամբ վարել է դեպի Կորեայի ձոր, որտեղ էլ ճիվաղը նրանից հափշտակել է մոտ 120 հազար դրամ արժողության ոսկյա մատանին և նրա մոտ եղած 1 մլն 200 հազար դրամ գումարը, բռնաբարել և դիմել փախուստի։
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում


