Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում քննիչ Ռափյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունիսի 12-ին Երևանում տեղի ունեցած բնակարանային գողության փաստով։ Այս մասին գրում է shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրողը, այդ օրը Արաբկիր վարչական շրջանի բնակիչ՝ 38-ամյա Աշոտ Հ.-ն դիմել է ոստիկանության Արաբկիրի բաժին և հայտնել, որ նույն օրը, ժամը 13։30-ից մինչև 22։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են իր բնակարանի դռան փականը, ապօրինի ներս մտել այնտեղ, որտեղ տակնուվրա են արել տունն ու հափշտակել են 500 հազար դրամ և ոսկյա ու արծաթյա զարդեր։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Աշոտ Հ.-ն աշխատում է Երևանում գործող հայտնի ՍՊԸ-ներից մեկի տնօրեն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ գողացված ոսկյա ու արծաթյա զարդերի թիվը հասնում է մոտ 2 միլիոնի։
Նյութը` սկզբնաղբյուր կայքում


