▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում թալանել են գլխավոր դատախազության աշխատակազմի ղեկավարի տեղակալի տունը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 27-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։

 

 

 

 

 

 

 

 

Անհայտ անձը կամ անձինք մտել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Նոյ թաղամասի տներից մեկը և այնտեղից հափշտակել ոսկյա, արծաթյա զարդեր, անտիկվար ժամացույցներ և այլ իրեր։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված գողության փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։

 

 

 

 

 

 

 

 

 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձին կամ անձանց , ինչպես նաև գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված տունը պատկանում է ՀՀ գլխավոր դատախազության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Համլետ Գրիգորյանին, և գողերը տուն են մտել պատշգամբից։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее