▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում ՊՆ աշխատակիցները ծեծի են ենթարկել ՃՈ տեսուչների. վերջիններս տեղափոխվել են հիվանդանոց

Shamshyan.com-ը գրում է. Մայիսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00 -ից 19:30-ը ընկած ժամանակահատվածում Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտայի վրա գտնվող «Արեւելյան խոհանոց»-ի դիմաց մի խումբ զինվորականներ դաժան ծեծի են ենթարկել ոստիկանության երկու աշխատակիցների: Ինչպես հայտնում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության աշխատակիցները՝ ովքեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արամյանց բժշկական կենտրոն, ծառայում էին ՃՈ 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակում՝ ավագ տեսուչներ 38-ամյա Արտակ Սարգսյանն ու 32-ամյա Զորաբ Գալստյանն են: Գ. Շամշյանի տեղեկություներով ոստիկաններին ծեծի ենթարկողները ՀՀ Պաշտպանության նախարարության աշխատակիցներ են եղել, որոնց մեջ կան նաև սպաներ, դասակի հրամանատար և նրանք այնքան ինքնավստահ են եղել իրենց անպատժելության վրա, որ դեպքի վայր ժամանած ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների նկատմամբ էլ են ցուցաբերել անհարգալից վերաբերմունք: 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее