▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում փակված «Խավարում»-ը վերաբացվեց Վանաձորում

2017 թ. նոյեմբերի 29-ին Վանաձորում վերաբացվեց օգոստոսին Երևանում փակված «Խավարում» ցուցահանդեսը:

Վանաձորում ցուցահանդեսը հնարավոր եղավ վերաբացել Հելսինկյան Քաղաքացիական Ասամաբլեայի Վանաձորի գրասենյակի և «Լոռի» հեռուստաընկերության ջանքերով:

Հովհ. Թումանյանի երեք որդիների հիշատակին նվիրված ցուցահանդեսը, որում ցուցադրված են արխիվային նյութեր խորհրդային բռնաճնշումների մասին, 2017 թ. օգոստոսի 4-ին բացվել էր Հովհ. Թումանյանի թանգարանում՝ թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանի ջանքերով, սակայն 22 օր անց ՀՀ Մշակույթի նախարարության պահանջով փակվել էր:

Այն առաջին անգամ վերաբացվել է նոյեմբերի 28-ին «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում՝ տնօրեն Զարուհի Մուրասյանի ջանքերով: Վերջինիս խոսքով. «Սա մեր պատմության ողբերգական այն կտորն է, որտեղ երևում է, թե ինչպես հայ-բոլշևիկների դավաճանության պատճառով կործանվեց նոր ստեղծված Հայաստանի Հանրապետությունը: Եվ լռել դրա մասին, ցույց չտալ, և չմատուցել այն հասարակությանը, ուղղակի հանցագործություն է»:

Լոռի հեռուստաընկերության տնօրեն Նարինե Ավետիսյանը վստահություն հայտնեց, որ ցուցահանդեսը կշարունակի իր «մարզային ճամփորդությունը» և ցուցադրությունը բաց կլինի այնքան ժամանակ, որքան կուզենա վանաձորցին:

Ավելին՝ ԱՅՍՏԵՂ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее