▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում մայրը պնդում է, որ 1.5 տարեկան երեխային սխայլ հորմոններ են ներարկում և թույլ չեն տալիս տեսակցել նրան

 

Shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ ապրիլի 6-ին, Արաբկիր բժշկական կենտրոնի 1-ին մանկական բաժանմունքի հիվանդասենյակից ժամը 20:30-ին վերակենդանացաման բաժանմունք տեղափոխված 1.5 տարեկան Նարեկ Գյուրջյանի ծնողները հայտնվել են անելանելի իրադրության մեջ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանց թույլ չեն տալիս տեսակցել երեխային, կամ տեղափոխել այլ հիվանդանոց: Ծնողները պնդում են, որ իրենց երեխային սխալ հորմոններ են ներարկում, ինչի հետևանքով վիճակը ծայրահեղ ծանր է:

Կայքի թղթակցի հետ զրույցում երեխայի մայրը՝ Քրիստինե Սարգսյանն ասել է.

Մեր երեխան Արաբկիր բժշկական կենտրոնում է գտնվում 2016 թվականի հուլիսի 22-ից, միչև 1 տարեկան դառնալը՝ կրծքային բաժանմունքում, իսկ հետո` 1-ին մանկական բաժանմունքում: Հիմա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, թույլ չեն տալիս, որ երեխային տեսնենք, անգամ 1 մետր հեռավորությունից: Մեր երեխան իրեն լավ էր զգում, միայն փոքր-ինչ ջերմություն ուներ, իր հիվանդասենյակ բերեցին մեկ այլ վիրուսակիր երեխա: Չնայած նրան, որ մենք բողոքեցինք, որ մեր երեխան թույլ է, չի կարող հիվանդանալ, մեկ է, ուշադրություն չդարձրեցին: Երեխան այդ բոլոր ինֆեկցիոն հիվանդություններով վարակվեց, սկսվեց գրիպ, հազ, թոքաբորբ, ինչն էլ հանգեցրեց նրան, որ հիմա գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Այստեղի ուժեղ անտիբիոտիկներ ներարկելու պատճառով վնասվեց ականջի ներվը: Հիմա էլ միայն ուժեղ անտիբիոտիկներ կամ հորմոններ են ներարկում, որի հետևանքով հնարավոր է անգամ ոսկրային համակարգի ախտահարում: Ներկա պահին ախտահարվել են ներքին օրգան համակարգերը: Ես իրենց դիմեցի, քանի որ երեխայի քաշը 1,5 կիլոգրամով պակաս էր, որ քաշ հավաքելու համար օգտագործեն վիտամիններ, սակայն պատասխանեցին, որ մենք վիտամիններով չենք աշխատում: Այնքան են երեխային դեքսամետազոն հորմոն տվել, որ ռենինը ու ճնշումը բարձրացել է: Ես անգամ բարձրացել եմ Արման Բաբլոյանի մոտ, խնդրանքով, որ մասնակցեմ իմ երեխայի բուժման համար կայանալիք խորհրդակցությանը: Այնտեղ ինձ ասացին, որ իջնեմ և կթողեն ներս մտնեմ, սակայն չթողեցին, պատճառաբանելով, որ չեն կարող, վարիչը թույլ չի տալիս»:

Երեխայի մայրը ցավով ասել է նաև, որ բժիշկներն ասում են, թե իրենց երեխան գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, իսկ իր կարծիքով հնարավոր է նաև, որ երեխային վնասել են կամ, որ էլ ավելի ցավալի է՝ նա այլևս չկա: Վերջում ծնողները հույս են հայտնել, որ կկարողանան տեսակցել երեխային, իմանալ` ինչ վիճակում է գտնվում, ում կամ ինչ պատճառով: 


Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее