Երևան քաղաքում մարդու առևանգման դեպք է գրանցվել: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հայտնում են, որ Երևանի քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Պարոնյան փողոցից մարդ են առևանգել:
Երևանում առևանգված քաղաքացուն խաբեությամբ մեքենայով տեղափոխել են մայրաքաղաքին հարակից գերեզմանատներից մեկը, սպառանացել են և որոշակի գումար են պահանջել: ՀՀ քննչական կոմիտեից հաստատել են լուրը, ասելով, որ նման ահազանգ ունեն:
«Երևանում մարդու առևանգման մասին ահազանգ է ստացվել և այդ առնչությամբ կատարվում է քննություն»,- հայտնել են Քննչական կոմիտեից:
Նյութը՝ pastinfo.am-ի


