Դեկտեմբերի 23-ին Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց է տեղափոխվել 60-ամյա կին, ով մշտական բնակության վայր չունենալու պատճառով ցրտահարվել է:
Հիվանդանոցից Asekose.am–ին հայտնեցին, որ ցրտահարված կինն առաջին անգամ չէ հայտնվում հիվանդանոցում.
«Այդ կինը հարբեցող է, ալկոհոլը չարաշահելու սովորության պատճաով հաճախ է հայտնվել մեր հիվանդանոցում»,- հայտնեցին նշված հիվանդանոցից:


