▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երևանում կաղնիները զանգվածաբար վարակված են». Քրիստինա Վարդանյան

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Աբովյան փողոցի ԿԱՂՆԻՆԵՐԸ
Երևանում կաղնիները զանգվածաբար վարակված են։ Սա սոսկ չորացած տերև չէ։ Սա վարակ է, որը տարածվում է ծառից ծառ, փողոցից փողոց։
Ի՞նչ է սա՝ սխալ բուժո՞ւմ, թերի նյութե՞ր, թե՞ բացարձակ վերահսկողության բացակայություն։
Այս բարձրաժեք ծառերը լուռ մահանում են։ Սա կատակ չէ։
Նայեք տեսանյութը, նկարեք ձեր շրջապատի ծառերը, նշեք հասցեն ու կիսվեք՝ միասին կարող ենք ստիպել բարձրաձայնել այս վտանգը։
Յուրաքանչյուր հիվանդ ծառ՝ հարված է բոլորիս առողջությանը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее