Սեպտեմբերի 16-ին Երևանում՝ Անգլիական այգում, արդեն 4-րդ անգամ կանցկացվի «Գյուղական կյանքի և ավանդույթների ամենամյա փառատոնը»:
Փառատոնի հիմնադիր «Կանաչ Արահետ» ՀԿ-ի նախագահ Նունե Սարուխանյանի փոխանցմամբ այս տարի փառատոնին մոտ 100-ից ավելի ֆերմերային տնտեսություն է մասնակցելու:
«Նպատակն է՝ աջակցել գյուղական համայնքների զարգացմանը, կազմակերպել սպառողի և արտադրողի հանդիպումը: Այս տարի կներակայցվի չրեղեն, կաթնամթերք, մեղր և այլն»:
Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն (ՕԳԱՆ) Դրամաշնորհային ծրագրի թիմի ղեկավար Դեյվիդ Մուքենհուբերը կարևորելով փառատոնի նշանակությունը՝ նկատեց.
«Սա նպաստում է Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացմանը: Մենք օգնում ենք ֆերմերներին՝ մուտք գործել նաև արտասահմանյան շուկա»:
ՀՀ Գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանն էլ նշեց.
«Փառատոնը հնարավորություն է տալիս որպեսզի գյուղացին ու ֆերմերը իրենց արտադրանքը կիսեն քաղաքային բնակչության հետ»:
Նշենք, որ փառատոնն իրականացնում է Գյուղատնտեսության աջակցության «Կանաչ արահետ» ՀԿ-ն՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Մուտքն ազատ է:


