▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում հարսը գողացել է սկեսրոջ բանկային քարտն ու գումար հափշտակել

Yerkir.am-ը գրում է.

Երևանի բնակչուհին մեղադրվում է սկեսրոջ բանկային քարտից գումար հափշտակելու մեջ: Համաձայն մեղադրական եզրակացության` հարսը,  օգտվելով իր սկեսրոջ` տանից բացակայելու հանգամանքից, աննկատ`վերջինիս պայուսակից վեցրել է նրան պատկանող «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի պլաստիկ քարտը և գաղտնաբառը բովանդակող փաստաթուղթը: Այնուհետև գնացել է Երևան քաղաքի Մաշտոցի պողոտա և այդ բանկի պլաստիկ քարտի օգնությամբ ապօրինի մուտք գործելով բանկոմատներ` չորս փուլով կանխիկացման եղանակով, մեկ միասնական դիտավորությամբ գաղտնի հափշտակել է ընդհանուր զգալի չափի` 206.000 ՀՀ դրամ գումար:

Կնոջ նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով. Այն է ` Գողությունը՝ ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակությունը` պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով: Նշենք, որ այս հոդվածով նախատեսված արարքը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее