1in.am-ը գրում է. Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվեց Վաղինակ Դ.-ի գործի դատական քննությունը:
Վաղինակ Դ.-ն մեղադրվում է ծանրացուցիչ հանգամանքում՝ խմբի կազմում դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով:
Ըստ մեղադրանքի՝ Վաղինակն իր քրոջ՝ Լ. Դ.-ի ու նրա մտերիմի՝ Ազատ Ա.-ի «միջև առկա փոխհարաբերությունների շուրջ Ազատ Ա.-ից պարզաբանումներ պահանջելու նպատակով գործով չպարզված անձանց հետ նախնական պայմանավորվածությամբ՝ 2015 թվականի հունիսի 3-ին Երևանում հանդիպել է Ազատ Ա.-ին, նրան ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ նվազագույնի հասցնելով Ազատ Ա.-ի կողմից իր կյանքը պաշտպանելու հնարավորությունը՝ ծակած-կտրած բնույթի վնասվածքներ է հասցրել, ինչ հետևանքով Ազատ Ա.-ն մահացել է»:
Գործով դատաքննությունը ավարտական փուլին է հասել:
Հիշեցնենք, որ Վաղինակը Ազատին սպանել է՝ քրոջ հետ ունեցած փոխհարաբերությունները պարզաբանելու անվան տակ հանդիպման ժամանակ:
Վաղինակի քույրը՝ Լ. Դ.-ն, դատարանում հայտնել է, որ ամուսնացած է եղել, երկու երեխա ունի: Ապրել են Ռուսաստանում: Ամուսինը թմրամոլ է եղել, ընտանիքի հանդեպ՝ անուշադիր: Լ.-ն որոշել է երեխաների հետ վերադառնալ Հայաստան, աշխատանք գտնել ու ապրել այստեղ:
2014 թվականի սկզբին Լ.-ն համացանցի միջոցով ծանոթացել, ապա «Սկայպով» շփվել է Ազատ Ա.-ի հետ: Վերջինս, ներկայանալով որպես ապահովված մարդ, խոստացել է, որ Հայաստանում նրան ամեն բանով կօգնի՝ բնակարանով, աշխատանքով:
Լ.-ն «Սկայպով» ծանոթացել է նաև Ազատի՝ Սվետա անունով քույր ներկայացած կնոջ հետ, ով երկու երեխաներ ուներ, ապրում էր Ազատի հետ նույն տանը:
Լ. Դ.-ն 2014 թվականի ամռան սկզբին իր երկու երեխաների հետ ժամանել է Երևան:
Օդանավակայանում նրան դիմավորել են հայրն ու եղբայրը, ինչպես նաև Ազատը՝ Սվետայի հետ: Ազատը Լ.-ի գիտությամբ նրա ծնողներին ու եղբորը իր քույր Սվետային ներկայացրել է որպես… իր կին ու Լ.-ի ընկերուհի՝ իբր՝ Ազատը Լ.-ի ընկերուհի Սվետայի ամուսինն է, ով հնարավորություն ունի Լ.-ի համար Երևանում լավ աշխատանք գտնելու…
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում


