Մայիսի 12-ին Երևանի Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտում եռյակ է ծնվել՝ երկու աղջիկ և մեկ տղա:
Երեխաները լույս աշխարհ են եկել կեսարյան հատումով:
Երեխաները ծնվել են հղիության 30-րդ շաբաթում, շատ փոքր քաշով. աղջիկները՝ 1300 եւ 1500, տղան՝ 1700 գրամ:
Հիմա երեխաները բուժկենտրոնի վերակենդանացման բաժանմունքում են, և բժիշկները, պայքարում են նրանց կյանքի համար:


