1in.am-ը գրում է. Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ ավարտվել է Կարինե Հ.-ի գործի դատական քննությունը:
48-ամյա Կարինեին մեղադրանք էր առաջադրված անզգույշ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109 հոդվածի 1-ին մասով:
Տուժողը Կարինեի հայրն էր՝ Ռուբիկը:
Վերջինիս մահվան փաստի վերաբերյալ սկզբում նյութեր են նախապատրաստվել և քննիչի՝ 2015 թվականի հոկտեմբերի 12-ի որոշմամբ քրեական գործի հարուցումը մերժվել է:
Սակայն 1 ամիս անց՝ նոյեմբերի 13-ին նոր երևան եկած հանգամանքների հետևանքով հարուցվել է վարույթ:
2016 թվականի օգոստոսի 15-ին հարուցվել է քրեական գործ՝ դիտավորյալ սպանության հատկանիշներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:
Գործի քննության ընթացքում արարքի որակումը փոխվել է, 2016 թվականի նոյեմբերի 18-ի որոշմամբ Ռուբիկ Հ.-ի դստերը՝ Կարինեին մեղադրանք է առաջադրվել անզգույշ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109 հոդվածի 1-ին մասով:
Ըստ մեղադրանքի՝ Կարինեն Հ.-ն ունեցել է բժշկական միջնակարգ –մասնագիտական կրթություն, բայց աշխատել է խանութում՝ որպես մաքրուհի:
2015 թվականի սեպտեմբերին՝ գործով չպարզված օրը, Կարինեն հորը՝ տուժող Ռուբիկին ցավազրկող դեղամիջոցներ է ներարկել: Ներարկում կատարելու ժամանակ, ըստ մեղադրանքի, Կարինեն դրսևորել է անփութություն, ցավազրկող դեղամիջոցների հետ ներարկիչի մեջ հոր պահանջով լիցքավորել է վերջինիս կողմից նախկինում բնակարան բերված ապակե՝ առանց պիտակի, բաց վիճակում գտնվող սրվակում եղած սուր հոտով, տվյալ պահին անհայտ բաղադրություն ունեցող լուծույթ:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում


