▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում դանակահարել են հայտնի հոգեբանին հենց իր աշխատասենյակում

Armtimes.com-ը գրում է. Այսօր դանակահարվել է հայտնի հոգեբան Ռուբեն Պողոսյանը: Դեպքը տեղի է ունեցել իր ղեկավարած «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում:

Այստեղից հրաժարվեցին կատարվածի վերաբերյալ որեւէ տեղեկություն հաղորդել: 

Մեզ հաջողվեց պարզել, որ դանակահարողը բուժման նպատակով Պողոսյանին այցելող, հոգեբանական կամ հոգեկան խնդիրներ ունեցող մի տղամարդ է:

Տուժածը տեղափոխվել է հիվանդանոց: Նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր:

Հոգեբան Ռուբեն Պողոսյանը դասախոսում է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее