▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում ծածանվում է սեռական փոքրամասնությունների դրոշը

 

 

Aysor.am-ի տեսանյութում երևում է, որ Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունն այսօր բարձրացրել է սեռական փոքրամասնությունների (ԼԳԲՏ) դրոշը: Այն ծածանվում է Երամիության ու բրիտանական դրոշերի կողքին:

Մայիսի 17-ը Հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրն է: Այդկերպ բրիտանական դեսպանատունն իր աջակցությունն է հայտնում ԼԳԲՏ համայնքի իրավունքների պաշտպանությանը:

Հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը նշվում է ամեն տարի մայիսի 17-ին ավելի քան 100 երկրում`բարձրաձայնելու ԼԳԲՏ մարդկանց իրավունքների ոտնահարումների մասին:

Հայաստանը արշավին միացել է 2010 թ-ից։

«Փինք Արմենիա» կազմակերպության տվյալով, Հայաստանում հանրության 72,1%-ը բացասական վերաբերմունք ունի ԼԳԲՏ մարդկանց նկատմամբ:





Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее