«Հիդրոմետ» ծառայությունը ներկայացրել է առաջիկա հինգ օրվա կանխատեսումը: Հանրապետության տարածքում փետրվարի 6-ին, 9-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 7-8-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, հայտնում է ՀՀ ՏԿԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը:
Քամին կլինի հյուսիս-արևմտյան` 5-10 մ/վրկ արագությամբ, 6-7-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 7-ի գիշերը կբարձրանա 6-8 աստիճանով, ցերեկը նույնքան կնվազի:
Երևանում փետրվարի 6-ին, 9-ին և 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 7-ին և 8-ին սպասվում են տեղումներ՝ ձյան տեսքով: Փետրվարի 7-ից 10-ը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կլինի 1-4 աստիճան տաքություն, գիշերային ժամերին՝ 1-3 աստիճան ցուրտ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet