▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում 9 ամսական երեխա է մահացել

Shamshyan.com-ը գրում է.Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ ապրիլի 4-ին, Արաբկիր վարչական շրջանում տեղի ունեցած ողբերգական դեպքի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 09։40-ի սահմաններում «Արաբկիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին տեղեկացրել են, որ Երևանի 1-03 շտապօգնության թիվ 13 բժիշկների խումբը Թավրիզյան փողոցի տներից մեկից «տրախտիաստմա» ախտորոշմամբ մահացած վիճակում իրենց մոտ են տեղափոխել երեխայի։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը 9 ամսական Արևիկ Մ.-ն է։

Պարզվել է նաև, որ նույն օրը, ժամը 08։30-ի սահմաններում նրա մայրն ու մորաքույրը փորձել են փոխել երեխայի տրախտիասմիկ խցանված խողովակը, սակայն նրանց չի հաջողվել նորը տեղադրել, ինչի հետևանքով երեխայի մոտ առաջացել է շնչառական, ապա նաև սրտի կանգ։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее