▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում 77-ամյա կինն ինքնասպան է եղել. հայտնաբերվել է երկտող

Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ մայիսի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Ֆրունզեի 18 շենքի բակում կնոջ դի կա։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ տեղի ունեցածն ինքնասպանություն է և մահացածն էլ նույն շենքի բնակչուհի՝ 77-ամյա Ի. Հ.-ն է։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քննիչները հայտնաբերել են նաև երկտող, որտեղ գրված է, որ «այս քայլի համար ոչ ոքի չմեղադրեք»։

Նյութը՝սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее