▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում 45-ամյա տղամարդը բարեկամներին ասել է, որ ինքնասպան է լինելու. որոշ ժամանակ անց նրա դին հայտնաբերվել է

 

Shamshyan.com-ը գրում է. Հուլիսի 12-ին, ժամը 22:40-ին,  ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Քանաքեռ ՀԷԿ-ի հարևանությամբ գտնվող այգիներից մեկում ծառից տղամարդու դի կա կախված:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարներն ու ոստիկանները պարզել են, որ ծառից կախված մահացածը Երևան քաղաքի բնակիչ 45-ամյա Արմեն Բ.-ն էր:

Գ, Շամշյանի տեղեկություններով՝ տեղի ունեցածն ինքնասպանություն է, և Արմեն Բ.-ն մինչև ինքնասպանություն գործելը այդ մասին տեղեկացրել է հարազատներին, և որոշ ժաանակ անց նրա դին կախված վիճակում հայտնաբերվել է իր բարեկամին պատկանող այգում: 

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее