▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում 44-ամյա տղամարդը զանգահարել է Ոստիկանություն և հայտնել, որ ինքը տեռորիստ է, ու բարձրահարկ շենքը պայթելու է

Shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ օգստոսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:30-ի սահմաններում անհայտ քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության 911 և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն, ով հայտնել է, որ ինքը տեռորիստ է և Դավիթաշեն վարչական շրջանի թիվ 13 շենքում ռումբ է տեղադրել և այն հաշված րոպեների ընթացքում պայթելու է շենքը՝ հավասարեցնելով հողին:

Ոստիկանները պարզել են, որ ահազանգը կեղծ է: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ որպես տեռորիստ ներկայացած «ծալապակաս» ահազանգողին որոնում են: Նա Երևան քաղաքի Դավիթաշեն թաղամասի բնակիչ, 44-ամյա Ա. Գ.-ն է: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее