▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում 41-ամյա տղամարդը մահակով ծեծել է հարևանին, ով նկատողություն է արել 12-ամյա երեխային՝ խաղող պոկելու համար

Shamshyan.com-ը գրում է. Սեպտեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:25-ի սահմաններում ձեռքի կոտրվածքով Էրեբունի բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Խաղաղ Դոնի փողոցի բնակիչ, 47-ամյա Հովհաննես Հայրապետյանն է, ում մարմնական վնասվածք է պատճառել Խաղաղ Դոնի 23 շենքի բնակիչ, 41-ամյա Արտակ Հակոբյանը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պատճառը եղել է այն, որ Արտակի 12-ամյա տղան իրենց շենքի դիմացի խաղողի թառմայի վրայից խաղող է պոկել, իսկ Հ. Հայրապետյանը նկատողություն է արել երեխային, ասելով, թե՝ ինչու ես խաղող գողանում, ինչն էլ զայրացրել է երեխայի հորը, ով մահակով մի քանի մուշտի է տվել Հ. Հայրապետյանին: Ծեծվածն ու ծեծողը բնակվում են նույն շենքում: 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее