Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ օգոստոսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։00-ի սահմաններում Այվազովսկի և Արցախի փողոցների խաչմերուկում Nissan Teana մակնիշի 05 NN 033 համարանիշի ավտոմեքենայի վարորդը հետապնդել է Վ. Նազարյանին պատկանող ВАЗ 2108 մականիշի 34 AN 850 համարանիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ Նազարյանն աշխատանքից հետո տուն գնալիս է եղել, երբ Nissan Teana-ի վարորդը հետապնդել է նրան և հասնելով Արցախի փողոցի թիվ 8 շենքի մոտ՝ ճիվաղը իր նոտ եղած հրազենով կրակել է Վ. Նազարյանի ավտոմեքենայի ուղղությամբ, այնուհետ սկսել հետապնդել նրան։ Հասնելով Տիգրան Մեծի պողոտայի և Գլինկայի փողոցի խաչմերուկի մոտ՝ այս անգամ Nissan Teana-ի վարորդը նորից կրակոցներ է արձակել և փորձել է դիմել փախուստի։ Բարեբախտաբար, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի պարեկապահակային ծառայության աշխատակիցները հետապնդել են ճիվաղին և Նոր Արեշում կարողացել են ճիշտ և պրոֆեսիոնալ ձևով «ակցանի մեջ առնել» Nissan Teana ավտոմեքենան, որտեղից էլ Ոստիկանության Էրեբունու բաժին են բերման ենթարկել կրակողին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կրակողը Երևան քաղաքի Նոր Նորք 9-րդ զանգվածի բնակիչ՝ 36-ամյա Արթուր Մատինյանն է, ում ավտոմեքենայում հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք ատրճանակը։
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում


