▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում 2 անչափահաս մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ոստիկանություն տեղեկություն է ստացվել, որ Մաշտոցի պողոտա 42/1 հասցեի մոտ մի խումբ տղաներ ծեծում են միմյանց և վիճաբանում, իսկ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից հայտնել են, որ Տերյան փողոցի 23 տան մոտ տեղի ունեցած դանակահարության և ծեծի հետևանքով շտապօգնության խումբը իրենց մոտ բուժօգնության են տեղափոխել 2 անչափահասի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի քրեական ոստիկանները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածներն են Երևանի բնակիչ 16-ամյա Ս․ Մ․-ն՝ «պոլիտրավմա, ձախ ուսահոդի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ և Արմավիրի մարզի բնակիչ 14-ամյա Է․ Պ․-ն՝ «պոլիտրավմա հարցական» ախտորոշմամբ։ Երևան քաղաքի քրեական ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի հանգամանքերը պարզելու, մասնակիցների ինքնությունը ճշտելու, ինչպես նաև հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее