▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում 15-ամյա տղային դանակահարելու պատճառը զինվորական համազգեստն է եղել. դանակահարողը սեկտա՞նտ է

Արդեն տեղեկացրել ենք, որ ապրիլի 1-ին, Երևանի «Կոնգրես» հյուրանոցային համալիրի դիմաց 15-ամյա պատանի է դանակահարվել: Նրան դանակահարելու կասկածանքով ոստիկանություն են բերման ենթարկել Արագածոտնի մարզի բնակիչ՝ 35-ամյա Ա. Հ.-ին:

«Հայկական ժամանակ»-ը զրուցել է դանակահարված պատանու և նրա ծնողների հետ և դեպքի հետ կապված նոր մանրամասներ պարզել:

Դանակահարված պատանին պատմել է, որ այդ օրը՝ ապրիլի 1-ին, համադասարանցիների հետ Սուրբ Զատիկը նշելու են գնացել, ժամը 19:00-ի սահմաններում տուն գնալիս են եղել, փորձել են անցնել մայթը, երբ Արգամ Հ.-ն մոտեցել է իրեն ու դանակի երկու հարված հասցրել: «Հարվածեց թոքի եւ որովայնի հատվածում: Երկու վայրկյան հետո հասկացա՝ ինչ է կատարվում, արյուն էր գալիս, շրջվեցի, տեսա, որ իր մոտ դանակ կա, փախա դիմացի փողոց, ոտքս սայթաքեց, ես ընկա, հետո տեսա, որ ինքը հետեւիցս գալիս էր, որ հաջորդ հարվածը հասցներ, փախա մինչեւ դիմացի այգին, որտեղ սպասեցի բժիշկներին ու ոստիկաններին»,- պատմեց Վանը: Մեր հարցին ի պատասխան նա ասաց, որ իր հետ գտնվող ընկերները սկզբում կարծել են, թե ապրիլմեկյան կատակ է, սակայն երբ տեսել են փախչող Վանին, հասկացել են, որ իրավիճակը լուրջ է, ոստիկանություն եւ հիվանդանոց են զանգահարել, իսկ նրանցից մեկն էլ վազել է դանակահարողի հետեւից, սակայն չի հասցրել նրան բռնել: Արդեն հիվանդանոցում, Վանին հաջողվել է պարզել դանակահարողի ինքնությոնը: Ըստ այդմ՝ Արգամ Հ.-ն Արագածոտնի մարզի Օշական գյուղից է: «Ոստիկանությունում պարզվեց, որ ինքը համասեռամոլ է, սեկտանտ-հավատացյալ, իր ֆեսյբուքյան էջն էլ ուսումնասիրելիս դա ապացուցվեց»,- ասաց դանակահարված տղան:

Տուժածի ընտանիքին հաջողվել է պարզել, որ Արգամ Հ.-ն Ֆրանսիայում է ապրել, սակայն նրան արտաքսել են Հայաստան: 15-ամյա պատանու հորը՝ Միքայել Բաղրամյանին, զայրացրել է այն հանգամանքը, որ որդուն դանակահարող անձն ազատության մեջ է: «Մենք իրենց անձամբ երբեւէ չենք ճանաչել, ուղղակի հետաքրքվել ենք, որ Օշականից է, Ֆրանսիայից դեպորտ են արել: Ոչ մի տեղ գրանցված չէ: Նախնական տեղեկություններով, դեպորտ են արել մարդ խփելու համար, բայց դրանք տեղեկություններ են, որոնք պետք է ստուգվեն»,- ասաց հայրը:

15-ամյա պատանուն դանակահարալեւոց հետո մամուլում հրապարակումներ եղան, թե 35-ամյա Արգամ Հ.-ն պատանուն հարվածել է անպարկեշտ հայտարարություններ անելու համար: Ինչպես նաեւ գրել էինք, որ ըստ Արգամ Հ.-ի խոստովանական ցուցմունքի՝ նա 15-ամյա երեխային կասկածել է համասեռամոլության մեջ: Այս հրապարակումները զայրացրել են տուժածի հորը: «Իմ ամբողջ զայրույթն այն է, որ ապատեղեկատվություն է եղել, երեխան, նախ, մենակ չի եղել, այգում պտտվել են, ես եմ թույլ տվել որոշ ժամանակով: Ժամը 7-ի կողմերը զանգեցին, ասացին՝ սենց դեպք է պատահել: Ընկերներն են առաջին օգնությունը ցույց տվել, մարդ չի հասկացել՝ ինչի համար է տեղի ունեցել»,- ասաց Միքայել Բաղրամյանը:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее