«Շարունակում ենք համաքաղաքային ծառատունկը գործող ավագանիների հետ Եռաբլուրի հարակից տարածքում»,-գրել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում՝ տարածելով տեսանյութ:
Հիշեցնենք, որ նախօրեին երևանցիներին կոչ անելով ակտիվորեն մասնակցել համաքաղաքային շաբաթօրյակին, Տարոն Մարգարյանը գրել էր. «Ցանկությունս է, որ ոչ միայն մենք, այլև գալիք սերունդներն այս գեղեցիկ ավանդույթի կրողն ու շարունակողը լինեն»:


