Երեւանի ոստիկանապետ Սարգիս Մարտիրոսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Ոստիկանությունից հաստատել են այս տեղեկությունը: Երևանի ոստիկանապետի պաշտոնում դեռ նշանակում չկա:

Նշենք, որ Սարգիս Մարտիրոսյանը նախկինում զբաղեցնում էր Շիրակի մարզային վարչության պետի պաշտոնը: Երևանի ոստիկանապետ էր նշանակվել 2016-ի օգոստոսին:


