▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանի որ փողոցներում է թույլատրվում ավտոմեքենա վարել սովորել

ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ուսումնական երթևեկություն իրականացնող կազմակերպությունները և անհատները Երևան քաղաքի փողոցներում ուսումնական երթևեկության գործնական պարապմունքներ կազմակերպելիս չեն պահպանում Երևանի քաղաքապետի 2003 թվականի սեպտեմբերի 17-ի №1775-Ա որոշման 5-րդ հավելվածով սահմանված պահանջները։

Եվս մեկ անգամ ուսումնական երթևեկություն իրականացնող կազմակերպություններին և անհատներին հիշեցնում ենք վենը նշված որոշման 5-րդ հավելվածով սահմանված փողոցները և հորդորում ուսումնական երթևեկությունը կազմակերպել միայն այդ փողոցներում։

  1. Ծարավ Աղբյուրի փողոց,
  2. Թբիլիսյան խճուղի,
  3. Թևոսյան փողոց,
  4. Էրեբունի փողոց,
  5. Արցախի փողոց,
  6. Ազատամարտիկների փողոց,
  7. Շիրակի փողոց,
  8. Շահումյանի գերեզմանատան ճանապարհ,
  9. Տիչինայի փողոց (Զոր.Անդրանիկի փողոցի հետ հատման վայրից մինչև Կաթի գործարան):

 ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее