▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանի մետրոպոլիտենում ուժեղացվել է հսկողությունը

«Արմենպրես»-­ի հետ զրույցում Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Նինել Վարդանյանը տեղեկացրել է, որ Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում հսկողությունն ուժեղացվել է::

«Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Երևան քաղաքի ոստիկանությունը հարկ է համարել ուժեղացնել մեր մետրոպոլիտենի հսկողությունը յուրաքանչյուր քաղաքացու անվտանգությունը ապահովելու նպատակով: Չկա ոչ մի արտառոց բան, հսկողությունը միշտ էլ եղել է, պարզապես ավելի խստացված է»,­-նշեց Երևանի մետրոպոլիտենի մամուլի քարտուղարը:

Նրա խոսքով՝ ոստիկանները քաղաքավարի ձևով ստուգում են կասկածելի մարդկանց պայուսակները, ուսումնասիրվում տեսանկարահանող սարքերի տեսաձայնագրությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее