Դիտեք նաև՝
shamshyan.com-ը գրում է. Այսօր` նոյեմբերի 11-ի կեսգիշերին Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար Երևանում կանգնեցրել են Lexus մակնիշի 68 NR 888 համարանիշի ավտոմեքենան:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է որ ավտոմեքենան վարում է հեռուստասերիալների ճանաչված դերասան Նիկոլայ Եղիազարյանը, ով հանրությանն ավելի շատ հայտնի է` որպես «Դժվար ապրուստ» հեռուստասերիալի Ֆելոն և «Շփացած խելագարներ» հեռուստասերիալի Պաշը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ն. Եղիազարյանը ենթարկվել է բժշկական փորձաքննության և պարզվել է, որ մեքենան վարել է ոչ սթափ (խմած վիճակում), ինչի համար էլ նրա Lexus -ը տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Նրա մեքենան նախկինում էլ է հանգրվանել «գաի պլաշչադկա», երբ մեքենան վարել էր` չունենալով վարորդական իրավունք, իսկ Ծաղկաձորում էլ վթարի էր ենթարկվել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում