Երևանի քաղաքապետարանն առաջարկում է մայրաքաղաքի դպրոցներում սահմանափակել բջջային հեռախոսների գործածումը։ 1-6-րդ դասարանների աշակերտներին կարգելվի դասապրոցեսի, դասամիջոցի և միջոցառումների ժամանակ իրենց մոտ ունենալ միացված բջջային հեռախոս։ Առանձին դեպքերում, երբ երեխան ստիպված պետք է հեռախոս տանի դպրոց, այն կհանձնի դասղեկին, կպահվի համապատասխան վայրում, և միայն դասերից հետո կկարողանա վերցնել։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց Հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը։ «Իսկ 7-12-րդ դասարանցիների համար առաջարկվում է սահմանափակումներով օգտագործում, ընդ որում խոսքը միայն հեռախոսների մասին չէ, այլ պլանշետների, խելացի ժամացույցների, բոլոր սարքավորումների։ Բացառությամբ կօգտագործվի միայն կրթական նպատակներով, ուսուցչի հրահանգով և վերահսկողությամբ, դա կարող է լինել շաբաթական մեկ-երկու անգամ»,- ասաց Խաչատրյանը՝ առաջարկելով մինչև տոտալ արգելումը 15 դպրոցներում մոնիթորինգ իրականացնել և տարավերջին գնահատել ցուցանիշներն ու առաջադիմության որակը։ |
Երևանի դպրոցներում բջջային հեռախոսների գործածումը կսահմանափակվի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն далее

далее

далее

далее

далее

далее

далее