Ապրիլի 11-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ոստիկանություն տեղեկություն է ստացվել, որ Երևանի դպրոցներից մեկում աշակերտների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որը վերածվել է ծեծկռտուքի։
Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, Կոտայքի մարզի 41-ամյա բնակիչը հայտնել է, որ անցյալ տարվա դեկտեմբերին Երևան քաղաքի դպրոցներից մեկում 9-րդ դասարանի աշակերտ 15-ամյա Ա․ Հ․-ն գումար պահանջելու հարցի շուրջ վիճաբանել է իր որդու՝ նույն դասարանի աշակերտ 15-ամյա Ա․ Գ․-ի հետ, որի ընթացքում դասասենյակում ձեռքերով հարվածել է վերջինիս մեջքին՝ պատճառելով ֆիզիկական ցավ, իսկ այս տարվա մարտի 31-ին նույն դպրոցի դասասենյակում, նույն դասարանի աշակերտներ 15-ամյա Գ․ Դ․-ն և 15-ամյա Խ․ Կ․-ն նույն հարցի շուրջ վիճաբանել են Ա. Գ․-ի հետ, որ ընթացում Գ. Դ․-ն ապտակել, իսկ Խ. Կ․-ն ոլորել է վերջինիս աջ ձեռքը՝ պատճառելով ֆիզիկական ցավ: