Արցախից Երևան տեղափոխված զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում, -ի հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ Բուժծառայության վարչության պետ Կամավոր Խաչատրյանը:
«Երկուսի վիճակն էլ կարելի է գնահատել կայուն: Կենտրոնական կլինիկական զինհոսպիտալում գտնվող զինվորը ստացել է մարմնի բեկորային վնասվածքներ, նա ունի գիտակցություն: «Մալայան» ակնաբուժական կենտրոնում գտնվող զինծառայողը ստացել է աչքերի այրվածքներ: Կարող ենք ասել, որ այս պահին նրանց կյանքին վտանգ չի սպառնում», – ասել է Կամավոր Խաչատրյանը:
Մանրամասներն՝
Հիշեցնենք որ հունիսի 16-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ:
Վիրավորներն են ժամկետային զինծառայող 1997 թվականին ծնված Արմեն Վարդանյանն և պայմանագրային զինծառայող 1984 թվականի ծնված Մյասնիկ Հովհաննիսյանը:
Մահացու վիրավորումներ էին ստացել ՊԲ զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) և Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.):
Հունիսի 17-ին, հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից ձեռնարկված նախահարձակ գործողության արդյունքում արձանագրված մահվան ելքով դեպքերից հետո, այսօր առավոտյան ադրբեջանական կողմը հյուսիսային ուղղությամբ դիմել է հերթական սադրանքի, որի հետեւանքով ժամը 09.40-ի սահմաններում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Տիգրանի Գասպարյանը:


