Քայլ արա նախաձեռնության անհնազանդության գործողություններին մասնակցել ցանկացող քաղաքացիների դեմ պայքարող գործարար, ՀՀԿ-ական Սամվել Ալեքսանյանի դեմ որպես ակցիա՝ վերջին շրջանում ժողովուրդը բոյկոտեց Երևան սիթիի դեմ՝ առևտուր չանելով խանութների ցանցից: Արդյունքում զգալիորեն նվազել է առևտուրը:
Արարատnews-ն այս առիթով գրում է, որ կայքին հասած տեղեկություններով՝ Սամվել Ալեքսանյանին պատկանող Երևան Սիթի խանութների ցանցում աշխատողներին խանութի ղեկավարներն սպառնացել են՝ մինչև առևտուրը չվերականգնվի՝ աշխատավարձ չեն ստանալու:
Կարդացեք նաև՝ Սամվել Ալեքսանյանը` կապիտալը Հայաստանից հանելու և «սիթիներում» լուծողական լցնելու մասին


