▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևան-Մոսկվա ինքնաթիռը վառելիքի պակասի պատճառով արտակարգ վայրէջք է կատարել

Երեւան-Մոսկվա չվերթն իրականացնող Airbus A321-ը վառելիքի պակասի պատճառով արտակարգ վայրէջք է կատարել: Այս մասին հաղորդում է РЕН ТВ հեռուստաալիքին, որը մեջբերում է ավիադիսպետչերական ծառայությունների իր աղբյուրին:

Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 11-ին: Նախնական տվյալներով՝ ինքնաթիռի անձնակազմը Pan-Pan հրատապ ազդանշան է ուղարկել: Խոսքը վթարային իրավիճակի մասին է, որտեղ անհապաղ օգնություն չի պահանջվում:

Հեռուստաալիքի տվյալների համաձայն՝ ուղևորատար ինքնաթիռին արտակարգ վայրէջքի հնարավորություն է տրամադրվել: Աղբյուրը չի մանրամասնում՝ որ օդանավակայանում է ինքնաթիռը վայրէջք կատարել:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее