▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երևան» հիմնադրամի նախագահ Աշոտ Ղազարյանը հացադուլ և ջրադուլ է անում՝ իրեն ապօրինի ձերբակալելու համար

Այս պահին Երևանի Ավան և Նոր Նորք ընդհանուր իրավասության դատարանում ընթանում  է «Երևան» հիմնադրամի նախագահ Աշոտ Ղազարյանի խափանման միջոց կալանքի միջնորդության դատական նիստը։

 

 

 

 

 

 

Լրագրողներին չեն թողնում ներս մտնել: Դատարանի հսկիչների խոսքով` նիստը փակ է և ոչ աշխատանքային օր է, ուստի չեն կարող ներս թողնել ԶԼՄ-ների ներկայացուցիչներին։

 

 

 

 

 

 

 

 

 

Այնուհետև մոտեցավ դատավորի օգնականն,ով ասաց,որ դատախազը միջնորդել է կալանքն ընտրել որպես խափանման միջոց՝ նշելով, որ չի կարող ներս թողնել լրագրողներին, քանի որ նիստը դռնփակ է։ Դատարանի մոտ հավաքված Աշոտ Ղազարյանի բարեկամներն ասացին, որ Աշոտ Ղազարյանը հացադուլ և ջրադուլ  է հայտարարել՝ իրեն անհիմն ձերբակալելու համար։

 

 

 

 

 

 

 

Նրանք նաև նշեցին, որ այն, ինչ Աշոտ Ղազարյանի և «Երևան» հիմնադրամի նկատմամբ արվում է, ապօրինություն է։ Հարազատների խոսքերով` այդ «մասկի շոու»-ի կարիքը չէր լինի, եթե իրականում հանցանք տեղի ունեցած լիներ։

Հիշեցնենք, որ հունիսի 13-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում տեղակայված «Երևան» հիմնադրամի աշխատասենյակներում կատարել էր խուզարկություններ, հարուցված է քրեական գործ, որի շրջանակներում երկու անձ՝ Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալն  ու «Երևան» հիմնադրամի տնօրենը ձերբակալվել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее