Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Բարև Ձեզ։ Դիլիջանից գազելով գալիս եմ Երևան։ Նկարի տղան միակ օտարերկրացին է ու նստած է տաբուրետկի վրա։
Եթե մարդ Երևանից է գալիս Դիլիջան, գալիս, նստում է իր տեղում, ու վերջում վարորդը բոլորից հավաքում է գումարn ու շարժվում։
Իսկ Դիլիջանից գնալու համար հակառակն է. պետք է նախապես տոմս գնես քո տեղի համար։ Տղան շուտ էր եկել ու նստել էր իր տեղը՝ առանց իմանալու, որ պետք է նախապես գնի, վերջում հանին, նստեցրին տաբուրետկին, որովհետև ավելի ուշ եկածները բոլոր տեղերը գնել էին։ Հաջորդ գազելը պետք է 1 ժամից լիներ՝ 11-ին, բայց ասեցին՝ չի լինելու։
Ինչի եմ այսքան երկար գրում։ Բանն այն է, որ դեպի Դիլիջանի պես տուրիստական վայր տրանսպորտը խայտառակ վատն է ու վատ է կազմակերպած։
Մարդ իրեն վատ է զգում էս խարխուլ գազելի մեջ, ուր մնաց 1.5 ժամ տաբուրետկի վրա պպզած գնա։
Խնդրում եմ զբաղվել հարցով։ Իդեալական կլիներ, եթե հնարավոր լիներ տոմսերը նախապես գնել էլեկտրոնային տարբերակով։



