Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Վոլֆգանգ Շոյբլեն Թուրքիային ուղղված խիստ քննադատություն է հնչեցրել: Թուրքական «Sözcü» թերթի կայքի տեղեկացմամբ՝ գերմանացի նախարարը մասնավորապես ասել է. «Էրդողանը «ղումար» է խաղում Գերմանիայի հետ ունեցած հարյուրամյա հարաբերություններով: Նա վտանգում է մեր հարյուրամյա գործընկերությունը: Սա շատ դրամատիկ վիճակ է, քանի որ մեզ կապող բազմաթիվ հանգամանքներ կան: Մենք չենք կարող հանդուրժել, որ մեզ շանտաժի ենթարկեն»: Մյուս կողմից, Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Քուրցը հայտարարել է, որ անհրաժեշտ է վերանայել Թուրքիայի նկատմամբ դիրքորոշումը: «Ամեն անցնող օր նորից ու նորից ապացուցվում է այն տեսակետի ճշմարտությունը, որ Թուրքիան հետզհետե հեռանում է Եվրոպայից»,- նշել է Քուրցը: Նա նաև գոհունակություն է հայտնել Գերմանիայի նախագահի և արտգործնախարարի՝ Թուրքիայի կառավարությանն ուղղված խիստ հայտարարությունների առթիվ: Քուրցը հավելել է, որ կշարունակի աշխատանքներ տանել՝ Թուրքիայի եվրաինտեգրման գործընթացը լիովին դադարեցնելու ուղղությամբ:
Էրդողանը խաղաթղթին է դրել Գերմանիայի հետ հարյուրամյա հարաբերությունները.Գերմանացի նախարար
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն далее
далее
далее
далее
далее
далее
далее


