Life.panorama.am-ը զրուցել է դերասան Բեն Ավետիսյանի հետ, ով 9 ամսվա դադարից հետո կրկին վերադառնում է հեռուստաեթեր՝ նկարահանվելով «Երևի» հեռուստասերիալում, որը, ի դեպ, ցուցադրվելու է մարտի 5-ից:
Վերջինս զրույցում պատմել է իր աշխատանքային գործունեության դադարի պատճառների եւ տվյալ սերիալում մարմնավորած իր կերպարի մասին.
«Պետք է նախ նշեմ, որ այս ամիսների դադարը նաեւ ինձ էր պետք, քանի որ մինչ այդ ես ավելի քան 2 տարի անդադար նկարահանվել եմ: Որքան էլ, որ դերասանը լավ ներկայանա, որքան էլ, որ նրան սիրեն, միեւնույնն է, մարդիկ, անընդհատ տեսնելով նրան հեռուստաէկրաններին, հոգնում են»,- նշեց Բենը՝ շարունակելով.
«Այս պահին, կարող եմ ասել, որ ինձ մոտ արդեն եկել է ճիշտ պահը, որպեսզի ես կրկին անցնեմ աշխատանքի: Ներսումս հասունացած խաղ կա: Շատ եմ կարոտել այն ամենը, ինչ կապված է նկարահանման հետ»,- ասաց Բեն Ավետիսյանը:
Վերջինս պատմեց, որ այս ամիսների ընթացքում ինքը կարողացել է ամբողջապես լիցքաթափվել եւ հանգստանալ.
«Սկզբում մեկ ամսով մեկնեցի ԱՄՆ, հետո՝ Սոչի, որտեղ ինչպես որ հարկն է հանգստացա: Կարելի է ասել, որ այս ամբողջ ընթացքում վայելում էի հանգիստս, ընտանեկան կյանքը, ընկերներիս, քանի որ զբաղվածության պատճառով չէի հասցնում այս ամենին հնարավորինս շատ ժամանակ հատկացնել»,- հավելեց դերասանը:
Հարցին՝ արդյո՞ք բացի իր հանգիստն անցկացնելը, ԱՄՆ մեկնելու պատճառներից մեկը նաեւ հետագայում այնտեղ մշտական բնակություն հաստատելու ցանկությունն է եղել, Բեն Ավետիսյանը պատասխանեց.
«Ճիշտ է` ԱՄՆ-ից առաջարկ ունեցել եմ, բայց, եթե ես նման ցանկություն ունենայի, ապա կրկին հետ չէի վերադառնա: Դեռ շատ անելիքներ ունեմ այստեղ՝ իմ աշխատանքային գործունեության հետ կապված: Ես սիրում եմ իմ երկիրը, բայց չեմ էլ ցանկանում ոչինչ բացառել, քանի որ հստակ չեմ կարող ասել, թե ինչ կլինի ինձ հետ ապագայում: Ինքս երբեք չեմ մեղադրում այն մարդկանց, ովքեր լքում են Հայաստանը, չէ որ դրա համար նրանք ունեն իրենց պատճառները»,- նկատեց Բեն Ավետիսյանը:
Խոսելով «Երեւի» հեռուստասերիալի մասին՝ դերասանը նշեց.
«Անկեղծ ասած՝ «Երեւի» հեռուստասերիալի առաջարկի հետ միասին բազմաթիվ այլ առաջարկներ ունեի տարբեր հեռուստաընկերություններից:
Ամբողջական հոդվածը՝ այստեղ
Կարդացեք նաև. Սիրելիս զանգեց ու ասաց, որ նշանվում է. Բեն Ավետիսյանն անձնական կյանքի, ստացած հարվածների մասին և ոչ միայն
Օրական 10-12.000 դրամով բանվորություն եմ արել. Բեն Ավետիսյան