▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբեք չէի պատկերացնի, որ կարող եմ այսպես օդերում լինել. Արփի Շահնուբարյան

 

Life.panorama.am-ը գրում է.

«Hayway» խմբի մեներգչուհի Արփի Շահնուբարյանի եւ հարվածային գործիքներ նվագող Ալբերտ Հովհանիսյանի դստեր՝ փոքրիկ Արեւիկի մեկ ամիսը դեռ չի լրացել: Այսօր նորաթուխ մայիկը  պատմեց մայրական զգացողությունների, փոքրիկի խնամքի եւ աշխատանքին վերադառնալու մասին:

«Մայրական զգացողությունները նկարագրելը անհնար է, դա անբացատրելի է, ես երբեք չէի պատկերացնի, որ կարող եմ այսպես օդերում լինել: Ամեն բան միախառնվում է մեջդ՝ երջանկություն, պատասխանատվություն, նրան ամեն կերպ պաշտպանելու չափազանց մեծ պատրաստակամություն»,- նշեց երգչուհին:

Մայրական բնազդի եւ խնամքի վերաբերյալ Արփի Շահնուբարյանը նկատեց. «Որքան էլ անփորձ ես լինում, մայրական բնազդով կարողանում ես ամեն բան ճիշտ անել: Մինչ բալիկիս ունենալը շատ էի վախենում, մտածում էi անգամ, թե ինչպես եմ նրան գրկելու, լողացնելու, հագցնելու, բայց ամեն բան կարողանում ես գլուխ բերել մայրական բնազդով, հիմա մի գիրք եմ կարդում, որտեղ եւս գրված է, որ ամենաճիշտն ու կարեւորը այն է, որ մայրը շարժվի իր ներքին բնազդով եւ ինքնազգացողություններով: Ես արդեն պատկերացնում եմ, թե կենկրետ այս պահին իմ Արեւիկը ինչպես է ցանկանում պառկել, ինչպես է ցանկանում, որ գրկեմ իրեն, կաթիկ ուզում է, թե ոչ: Այսինքն՝ մայրական բնազդը բալիկի խնամքի հարցում ամենակարեւորն է, բայց ես անպայման հետեւում եմ նաեւ բժիշկների եւ մտերիմներիս՝ հատկապես սկեսուրիս խորհուրդներին, ում հետ միասին մեծացնում  ենք մեր Արեւիկին»:

Երգչուհին նշեց, որ բալիկի խնամքի հարցում ամենաերջանիկ պահը կերակրելն է. «Մոր համար, կարծում եմ, ամենաերջանիկ պահը հենց նրան կերակրելն է, իսկ մայրական կաթը նրան ողջ կյանքի համար է հարկավոր»,- նշեց նա:

Երաժիշտների ընտանիքում փոքրիկ Արեւիկի մուտքը նոր ջերմություն է իր հետ բերել, երգչուհին պատմեց, որ բալիկին մեծացնելու հարցում իր մեծ օգնությունն է ցուցաբերում սկեսուր-մայրիկը. «Շատ եմ վստահում սկոսուր-մայրիկիս, միասին ենք ապրում ու նա շատ է ինձ օգնում: Հիմա աշխատում եմ բալիկիս շատ չգրկել, որպեսզի ինձ հետ շատ չկապնվի եւ կարողանա թեկուզեւ մի քանի ժամով մնալ տատկի մոտ, նաեւ անընդհատ տարբեր տեղեր ենք քնեցնում նրան, որպեսզի չկառչի միայն իր օրորոցից եւ երբ ու որտեղ ցանկանա քնի, այսինքն՝ ամեն բան անում ենք, որպեսզի ավելի հեշտ կարողանանք նրան մեծացնել»,- պատմեց Արփին:

Երգչուհին փոքրիկի դիմագծերի հարցում արդեն հստակ նմանություններ է գտնում. «Մեր աղջիկը ծնվել է ճիշտ մեր պատկերացրած դիմագծերով, իմ ու հայրիկի ցանկությունները հավասարապես կիսել է, նրան նայելիս հստակ երեւում է, որ կիսով չափ ինձ է նման, կիսով չափ հայրիկին»,- նշեց նա:

Հարցին, թե որպես մայր բնավորությամբ ո՞ւմ կցանկանա որպեսզի նման լինի փոքրիկը, Արփին նշեց. «Ես եւ ամուսինս այնքան նման ենք իրար, որ մեզանից ում էլ նման լինի փոքրիկիս, միեւնույն է, երջանիկ կլինենք: Ես ավելի համառ եմ, զիջող չեմ, աշխատասեր եւ նպատակասլաց եմ, այդ հատկանիշները հատկապես կցանկանայի, որպեսզի աղջկաս մեջ լինի, բայց ամուսինս էլ տեսակով այնպիսին է, որ երջանիկ կլինեմ, որ նրան նման լինի»:

Հետծննդաբերական դեպրեսիայի մասին էլ խոսելիս երգչուհին նկատեց. «Ես դեռեւս հղիության շրջանում եւ հիմա էլ անընդհատ կարդում եմ համապատասխան գրականություն, բայց ինձ մոտ նման բան չի եղել, անգամ, երբ ինձ հարցնում էին, թե չեմ վախենում ծննդաբերությունից, ասում էի, որ ոչ, չեմ վախենում, իհարկե, մեջս եւ վախ կար, եւ զգուշություն, բայց ես այնքան պատրաստ էի մայր դառնալուն, որ այդ ամենի մասին չէի մտածում, ես նույնիսկ ուզում էի անպայման զգալ ծննդաբերության ցավը, պատրաստ էի դա զգալու, ուզում էի իմանալ, թե դա ինչպես է կատարվում, անգամ հրաժարվեցի կեսարյան հատումով կամ ցավազրկող միջոցներով ծննդաբերելուց»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее