Երբեմնի ազատ ու անկախ Արցախի «նախագահ» կոչեցյալը երես ունի` խոսում է ու մուննաթ գալիս: Երևի տեղի դավաճան պնդաճակատից է սովորել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ արդարադատության նախկին նախագահ Արփինե Հովհաննիսյանը` անդրադառնալով Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառմանը, ով կոչ էր անում չստուգված տեղեկություններ չտարածել Արցախի մասին:
«Երբեմնի ազատ ու անկախ Արցախի «նախագահ» կոչեցյալը երես ունի` խոսում է ու մուննաթ գալիս: Երևի տեղի դավաճան պնդաճակատից է սովորել: Նա չի ուզում գիտակցել, որ ինքը դժբախտ ու նզովվյալ մարդ է, կործանված մեկը, ով սեփական անխելքության, ստորաքարշության ու քծնանքի պատճառով ավիրել է իր հայրենիքը: Իր սուրբ հայրենիքը: նիկոլի ու էրատոյի համար Արցախը բեռ էր , իսկ իր համար` հայրենիք: Նրա զավակները ապրելու են այն մտքով ու գիտակցումով, որ իրենց հայրը ազատ Արցախի ՎԵՐՋԻՆ նախագահն էր ու նաև` հայրենիքը ազատից բզկտված դարձնողը:
արայիկը պիտի գիտակցի, որ լուռ պիտի անցնի իր քավարանը, որն այս կյանքով չի ավարտվելու:
Հ.Գ. դավաճանի հարճերը իրավունք ունեն չհասկանալ`ինչ է կատարվում ու ինչ եք արել դու ու նիկոլը ու ինչ է լինելու ձեզ հետ: Բայց դու հո գիտես, դու պարտավոր ես ընկալել` դու երկիրդ ծվեն-ծվեն անողն ես, լուսավոր երեխեքին մահվան ուղարկողներից մեկը»,- գրել է նա:
Արայիկ Հարությունյանի գրառումը՝ ստորև․
Սիրելի՛ հայրենակիցներ
Վերջին շրջանում կրկին ակտիվացել են ապատեղեկատվական հոսքերը Արցախի շուրջ, ընդ որում՝ ցավոք, գլխավորապես հայկական շրջանակներից: Ում խելքին ինչ փչում է կամ ում նեղ անձնական շահերն ինչ թելադրում են, այն էլ ասում է՝ առանց մտածելու, որ դրանով հանցավոր կերպով խաղում է Արցախի ճակատագրի ու ժողովրդի նյարդերի հետ:
Մասնավորապես, մեկը գրում է, թե իբր բանակն ու արտաքին գործերի նախարարությունն ենք կազմալուծելու, մյուսը՝ իբր Կարմիր շուկա – Շուշի ճանապարհից ենք հրաժարվելու, երրորդը՝ իբր ադրբեջանական դրոշ ենք դնելու Ստեփանակերտում, և այլն, և այլն: Բոլորն էլ ցնդաբանություններ են, և պարզապես բացառվում է, որ Արցախի իշխանությունները համաձայնվեն արտաքին ու ներքին թշնամիների բաղձանքներին: Պաշտոնապես պահանջում եմ բոլորից ձեռք քաշել Արցախի անունը և ժողովրդի հույզերը շահարկելուց:
Արցախի Հանրապետության պետական բոլոր մարմիններն աշխատում և աշխատելու են, որքան էլ դժվար պայմաններ ու չկամեցող մարդիկ լինեն, սակայն գլխավոր ցավն այն է, որ չկամեցողների մեջ կան նաև հայ ազգի ներկայացուցիչներ: Շատ կուզեի, որ բոլորիս էներգիան ու ջանքերն ուղղված լինեին Արցախի վերականգնման ու զարգացման, անվտանգության ապահովման, կորստյան ցավի սփոփման և գերիների ու անհետ կորածների հիմնախնդրի լուծման ուղղությամբ՝ եղած արժեքներն էլ ավելի թուլացնելու փոխարեն:
Ողջամտություն ու սրտացավություն բոլորիս: