Դիտեք նաև՝
Armlur.am-ը գրում է.
Կայքը շարունակում է ներկայացնել բլից հարցազրույցների շարք` հայ հայտնիների հետ: Այս կերպ բաց ու անմիջական հարցուպատասխանի միջոցով ընթերցողներին արդեն հայտնի անձինք կբացահայտվեն իրենց էության նոր, մինչեւ այժմ անհայտ գծերով: Այս անգամ մեր զրուցակիցը ամերիկաբնակ երգիչ, 70-ականների լեգենդ Հարութ Փամբուկչյանն է, նույն ինքը` Ձախ Հարութը:
-Սխալ, որի համար Ձեզ չեք ներում:
-Երբեմն իդեալական ամուսին չեմ եղել իմ սիրելի կնոջ համար: Բայց ինձ մխիթարում եմ գոնե նրանով, որ մեր համատեղ կյանքի վերջին 15 տարվա ընթացքում ապրում էի ճիշտ ձեւով… Բայց նրան կորցնելը նախատեսված էր ի վերուստ… Գոնե հիմա անում եմ այն, ինչ նրան դուր կգար, թեեւ ես դա անում էի նաեւ նրան կորցնելուց առաջ:
-Սիրելու Ձեր ձեւը:
-Ես իմ սերը ցույց եմ տալիս գործով, բայց մեծ մասամբ դա ապարդյուն է լինում… Մեկին տալիս ես ամեն ինչ եւ հանկարծ զգում ես, որ սխալվել ես: Դա բնորոշ է ինձ պես հախուռն, զգացմունքային մարդկանց: Որոշ ժամանակ հետո զգում ես, որ սխալվել ես…
-Կյանքից հարկավոր է վերցնել այն, ինչ…
-Ասում են` ժլատն ամեն ինչ է ուզում կյանքից: Ես ուզում եմ այն, ինչ հարկավոր է ինձ ու իմ մերձավորներին, իմ ընտանիքին, որպեսզի կարողանամ նրանց օգտակար լինել:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում
Կարդացեք նաև` Կնոջս մահից հետո կյանքս նմանվել է սև-ճերմակ, փչացած հեռուստացույցի. Հարութ Փամբուկչյան