▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբևիցե չի եղել մի բան, որը կցանկանայի փոխել արտաքինումս. Լուսինե Թովմասյան

Այս անգամ գեղեցկության իր գաղտնիքների մասին Wnews.am-ին պատմել է «Միսս Հայաստան 2003» եւ «Վիցե միսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանը։

-Որքա՞ն ժամանակ եք հատկացնում ամենօրյա դիմահարդարմանը։
-Ամենօրյա դիմահարդարումս տեւում է ընդամենը 5 րոպե։
Դիմահարդարման ո՞ր պարագաներն եք միշտ օգտագործում։
-Ամենակարեւորը՝ շրթներկն ու սնգույրն է։ Առօրյա դիմահարդարման մեջ օգտագործում եմ անփայլ, բեժ երանգները։
Ինչպե՞ս եք խնամում մաշկը։ Կա՞ մի բաղադրատոմս, որով կցանկանայիք կիսվել։
-Մաշկի ամենօրյա խնամքը շատ կարեւոր է։ Այն առավոտյան եւ երեկոյան մաքրում եմ օճառով, լոսյոնով, կաթիկով։ Անգամ շպարի բացակայության դեպքում մաշկը պետք է մաքրվի եւ խոնավեցվի։
Ինչ վերաբերում է բնական բաղադրատոմսին, ապա ոչ, որպես այդպիսին չունեմ։ Մաշկիս դիմակներ հազվադեպ եմ դնում՝ մեկ կամ երկու ամիսը մեկ անգամ։

-Որքա՞ն հաճախ եք այցելում գեղեցկության սրահներ, սպա կենտրոններ։
-Առօրյայում հազվադեպ եմ այցելում գեղեցկության սրահներ, քանի որ ունեմ բնատուր ուղիղ վարսեր։ Նկարահանման, խնջույքների նախապատրաստվելիս, փորձում եմ հաճախել։
Սպա կենտրոններում հազվադեպ եմ լինում։
-Վարսերի խնամքն ինչպե՞ս եք իրականացնում։
-Վարսերս վստահում եմ վարսահարդարներին. եղանակային փոփոխություններով պայմանավորված՝ դրանք իսկապես դիմակների կարիք ունեն, ուստի վարսահարդարս ինքն է ընտրում համապատասխան դիմակ։
Մարզասրահ այցելո՞ւմ եք։
-Այո, շաբաթը երկու անգամ։
Սննդակարգին հետեւու՞մ եք։
-Ոչ, երբեւե չեմ հետեւել։ Գիրանալու խնդիր երբեւէ չեմ ունեցել։
-Երեխայի ծննունդից հետո Ձեր կազմվածքում փոփոխություններ զգացի՞ք։ Քաշի ավելացում եղա՞վ, ինչպե՞ս վերականգնեցիք կառուցվածքը։
-Առաջին մեկ-երկու ամիսը։ Դրանից հետո շատ արագ կրկին առանց դիետաների, ինքնըստինքյան վերադարձա նույն քաշիս։ 

-Ի՞նչը կփոխեիք Ձեր արտաքինում։
-Ոչինչ։ Երբեւիցե չի եղել մի բան, որը կցանկանայի փոխել արտաքինումս, բայց պլաստիկ վիրահատություններին նորմալ եմ վերաբերվում, եթե իսկապես անհրաժեշտությունը կա։ Օրինակ՝ քթի, ականջների ֆորման եթե խանգարում է մարդուն եւ նա վստահ է, որ վիրահատությունից հետո ինքնավստահություն ձեռք կբերի, ապա միայն կողմ եմ դրան:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее