▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ տնօրենների մեծ մասը նույն կուսակցության անդամ է, դա նրանց որակի մասին է խոսում.նախարար

 

Armtimes.com-ը գրում է.  ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս անդրադարձավ ուսումնական հաստատությունների տնօրենների աղմկահարույց ձայնագրությունների թեմային եւ տեղեկացրեց, որ կատարվածը հանգամանալի ուսումնասիրելուց ու պետական այլ մարմինների հետ քննարկումներ անցկացնելուց հետո հանրությանը կներկայացնեն իրենց եզրակացությունը:

«Արդեն այն, որ դա հասարակական հնչեղություն ստացավ, եւ նախարարություն էին հրավիրվել ավագ դպրոցների տնօրեններ (դրանք ԿԳՆ ենթակայության են-խմբ.), ենթադրում է, որ մենք պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկենք»,- ասաց նա:

Հայաստանյան դպրոցներում ու մանկապարտեզներում բոլոր տնօրենները կամ գոնե նրանց ճնշող մեծամասնությունը հանրապետական են: Նախարարին հարցրինք` իր կարծիքով` դա ինչի՞ մասին է խոսում:  

- Ես հիշում եմ դեպքեր, երբ տնօրենների բացարձակ մեծամասնությունը մի ժամանակ այլ կուսակցության անդամ էր: Սա մի քիչ տնօրենների որակի մասին է, ցավոք սրտի, խոսում, որովհետեւ մարդը կարող է կուսակցության անդամ դառնալ իր համոզմունքով: Եթե կուսակցության անդամ է դառնում միայն պաշտոնի կամ կարիերայի համար, դա չեղավ, որ ուժեղացնում է տվյալ կուսակցությանը: Իմ կարծիքով, նաեւ հանրապետական կուսակցությունն այս իմաստով դիտարկումներ կունենա: Բայց կոնկրետ մենք խնդիր ունենք հետեւյալ ձեւով. բարձրագույն կրթության համակարգում այդ խնդիրը փորձում ենք լուծել օրենքով եւ մեխանիզմ ստեղծելով, որ բուհի գերագույն մարմին խորհուրդը պետք է ամբողջությամբ զերծ լինի բարձրաստիճան կուսակցական պատկանելություն կամ պաշտոն ունեցող մարդկանցից:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее